‘Միձեռնանի մարզիկը հաղթում է խառը մենամարտերում. տեսանյութ’

990

Ամերիկացի Նիկ Նյուելը մարզական սխրանքի վառ օրինակ է ցուցադրել՝ դառնալով խառը մարտարվեստի (MMA) չեմպիոն:

Ի ծնե ձախ ձեռքից զրկված մարզիկը նոյեմբերի 9-ին XFC կազմակերպության վարկածով չեմպիոնական մենամարտում առաջին իսկ ռաունդում ուժային հնարքով հաղթել է Էրիկ Ռեյնոլդսին, հաղորդում է bleacherreport.com-ը:

Մեկ ձեռքի բացակայությունը 26-ամյա չի խանգարում ամերիկացուն հաջողությամբ հանդես գալ պրոֆեսիոնալ ասպարեզում: Վերջինս խառը մենամարտերում իր նորամուտը նշել է 2009 թվականին եւ այդ ընթացքում անցկացրել ինն մենամարտ եւ բոլորում էլ հաղթող ճանաչվել:

Նախորդ հոդվածը‘Սիրիայում օրեր առաջ վիրավորված հայազգի երիտասարդը մահացել է ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան ազատազրկված լրագրողների թվով առաջատար է ‘