‘ Մինո Ռայոլա. ««Զլատանը ցանկանում էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», երբ հեռանում էր «Բարսելոնայից»»’

923

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ իր հաճախորդը «Բարսելոնայից» հեռանալուց հետո ցանկություն է ունեցել տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

«Զլատանը ցանկանում էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», երբ հեռանում էր «Բարսելոնայից»: Դա հիանալի քայլ կլիներ նրա կարիերայի համար եւ վրեժ՝ Գվարդիոլայի նկատմամբ: Սակայն, «Ռեալը» համարձակություն չունեցավ իրականացնել այդ տեղափոխությունը», — Ռայոլայի խոսքերն է փոխանցել «Marca»-ն:

Նախորդ հոդվածը‘Դևիդ Մոյես.«Այստեղ մրցավարները չափազանց հաճախ են սուլում և շատ քարտեր ցույց տալիս»’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալ.««Մանչեսթեր Յունայթեդը» լավ խաղաց, բայց մոռացավ գոլեր խփելու մասին»’