‘Մինո Ռայոլա. «Յուվենտուսը» կփորձի Մխիթարյանին ձեռք բերել նաև ամռանը’

882

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան խոսել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի նկատմամբ Թուրինի «Յուվենտուսի» հետաքրքրության մասին:

«Յուվենտուսը» Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էր հունվարին, սակայն «Բորուսիան» հայտարարեց, որ Հենրիխը չի վաճառվում: Հնարավոր է, որ «Յուվենտուսը» Մխիթարյանին ձեռք բերելու եւս մեկ փորձ կկատարի հունիսին: Նա կհամապատասխաներ թուրինցիներին եւ կարող էր լավ համագործակցել Պոլ Պոգբայի հետ»,- իտալացի գործակալի խոսքը մեջբերում է Sky sport-ը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը միայն վերջերս առաջին գոլը խփեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում: Մարտի 18-ին «Բորուսիան» Դորտմունդում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղ է անցկացնելու «Յուվենտուսի» հետ, որին Թուրինում պարտվել է 1:2 հաշվով:

Նախորդ հոդվածը‘Լիոնել Մեսսին նոր ռեկորդ է սահմանել’
Հաջորդ հոդվածը‘ Նայնգոլանը կոտրեց մրցակցի ոտքը(տեսանյութ)’