‘Մինչեւ 2016թ. վարունգ ու լոլիկ աճեցնող ընկերությունից ԱԱՀ չեն գանձի’

874

Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է փախվարչապետ Արմեն Գեւորգյանը, որոշվել է մինչեւ մինչև 2016 թ. օգոստոսի 15-ը հետաձգել «Բիո գրուպ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը:

Ընկերությունը Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում նախատեսում է կառուցել շուրջ 10.7 հազար քառ. մետր մակերեսով վարունգի և լոլիկի ջերմոցային տնտեսություն, որը հագեցած կլինի ոլորտում հայտնի հոլանդական սարքավորումներով: Կատարվելու է մոտ 660 մլն դրամի ներդրում, որից հետո հնարավոր կլինի տարեկան արտադրել շուրջ 700 մլն դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի Վրաստան, Ռուսաստան և Արաբական Միացյալ Էմիրություններ: Կստեղծվի ավելի քան երկու տասնյակ աշխատատեղ:

Նախորդ հոդվածը‘Եռաչափ պատկերներ՝ Ազատության հրապարակի հատակին. լուսանկարներ’
Հաջորդ հոդվածը‘Գերված զինծառայողի՝ մարտական դիրք չվերադառնալու փաստով քր. գործ է հարուցվել’