‘Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հանդիպել է Ալիեւին ‘

909

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հանդիպմանը զրուցակիցները կարծիքներ են փոխանակել  Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ հարաբերությունների,  ինչպես նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքու էր ժամանել հոկտեմբերի 20-ին: Սա Ուորլիքի երկրորդ այցն է Ադրբեջան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

 

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Գաղութի կոմպլեմենտարիզմ’
Հաջորդ հոդվածը‘Ալեսանդրո Նեստան ավարտեց կարիերան’