‘Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու’

974

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու, որտեղ պաշտոնատար անձանց հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նախորդ անգամ Ուորլիքը սեպտեմբերին է այցելել Ադրբեջան։

APA գործակալությունը հայտնում է, որ համանախագահները նոյեմբերի սկզբին կժամանեն տարածաշրջան` նախ Բաքու, ապա Երևան։ Այցի օրակարգում Ս.Սարգսյանի և Ի.Ալիևի հանդիպումը կազմակերպելու խնդիրն է։ Ենթադրվում է, որ այն կարող է տեղի ունենալ նոյեմբերի վերջին։

Նախորդ հոդվածը‘Նշանակումներ և ազատումներ կառավարության աշխատակազմում’
Հաջորդ հոդվածը‘Հռոմում դատարանը վերմախտի նախկին զինվորին դատապարտել է ցմահ ազատազրկման’