‘Մինսկի խմբի համանախագահները այսօր ուղիղ չվերթով Բաքվից կժամանեն Երևան’

966

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այժմ գտնվում են Բաքվում: Նրանք այսօր հանդիպում կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այսօր երեկոյան համանախագահները կժամանեն Երևան, որտեղ պլանավորված է նրանց հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին է հաղորդում APA գործակալությունը: Այդ մասին է վկայում նաև «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակը, համաձայն որի՝ այսօր, ժամը 20:00-ին, Բաքվից Երևան է ժամանելու «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը, որով էլ Հայաստան կժամանեն համանախագահները:

Հավելենք նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստվում է այս տարի կազմակերպել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հարցը լուծվելու է գործողությամբ’
Հաջորդ հոդվածը‘«Վրաստան, Վրաստա՜ն… սպանեցիք, էլի, մեզ այստեղ էլ վատ չեն կերակրում»’