‘Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում հանդիպել են Նալբանդյանի և Մամեդյարովի հետ’

896

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում շոշափելի առաջընթացի բացակայությամբ: Ինչպես փոխանցում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այդ մասին խոսել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում  ունեցած հանդիպումների ընթացքում:

Նախարարների հետ առանձնազրույցներում համանախագահները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և կոչ են արել կողմերին վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների էությանը:

Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են ԵԱՀԿ մամլո գրասենյակից, համանախագահները հանդիպումների արդյունքներով հայտարարություն են տարածել և ողջունել երկու երկրների ԱԳ նախարարների պատրաստակամությունը` շարունակելու բանակցությունները, հասնելու խնդրի խաղաղ կարգավորմանը:

Նախորդ հոդվածը‘Իրաքում ահաբեկիչները բանտ են գրավել’
Հաջորդ հոդվածը‘Նույնիսկ եթե կարագի տեղը բանան վաճառեն, ասում են քաղաքական պատվեր. Գալուստ Սահակյանը՝ Օսկանյանի գործի մասին ‘