‘Մինսկի խումբ. Դադարեցրե՛ք կրակը’

1547

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Իգոր Պոպովը` ՌԴ, Ջեյմս Ուորլիքը` ԱՄՆ եւ Պիեռ Անդրիյոն` Ֆրանսիա) իրենց լուրջ մտահոգությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարի պահպանման ռեժիմի լայնամասշտաբ խախտումների վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ:

«Մենք վճռականորեն դատաապարտում ենք ուժի կիրառումն ու ցավում մարդկային անտեղի կորուստների համար, որոնց թվում նաեւ քաղաքացիական անձինք կան»,- հայտարարել են համանախագահները:

Նրանք կոչ են արել կողմերին դադարեցնել կրակն ու ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները`տեղում իրավիճակի կայունացման համար: Նրանք վերահաստատել են, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ որ պատերազմն այդ խնդիրը լուծելու տարբերակ չէ:  

 

 

Նախորդ հոդվածը‘Արցախի հանրայինի 4-րդ հատուկ թողարկումը’
Հաջորդ հոդվածը‘Ուորլիք. Երկուշաբթի քննարկելու ենք լարվածության հարցը’