‘Մինսկում ավարտվել են բանակցությունները. Զինադադար է նախատեսում փետրվարի 14-ից ‘

1790

Մինսկի Անկախության պալատում ավարտվել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների 14 ժամ տևած բանակցությունները՝ Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման շուրջ: Արդյունքում մշակվել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ փաստաթղթի նախագիծ: Այն ներկայացվել է կոնտակտային խմբի դիտարկմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած իր աղբյուրներին:

Ամփոփիչ փաստաթուղթը համաձայնեցված է 80 տոկոսով, բաղկացած է ավելի քան տասը կետից: Այն ենթադրում է փետրվարի 14-ից սկսած՝ հրադադարի ռեժիմի հաստատում, ծանր սպառազինությունների դուրսբերում, անվտանգության գոտու ստեղծում:

Գործակալությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ բանակցություններում հսկայական առաջընթաց է գրանցվել:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘Սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել’