Միշել․ ԵՄ-ն շահագրգռված է ՌԴ ակտիվները հօգուտ Ուկրաինայի օգտագործելու հարցում

288

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հուսով է, որ Եվրամիության երկրների առաջնորդները «նոր ազդակ կհաղորդեն» Ռուսաստանի Բանկի սառեցված ակտիվներից հաջակցություն Ուկրաինայի միջոցներ ուղղելու բանավեճին։

Այդ մասին նա հայտարարել է Financial Times թերթին տված հարցազրույցում։

Ըստ Միշելի՝ «լուրջ քաղաքական շահագրգռություն կա  այդ հարցում առաջընթաց արձանագրելու կապակցությամբ»։ «Դա պետք է արվի իրավական սկզբունքներին համապատասխան»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

«Ես չեմ կարծում, թե դա միայն ԵՄ-ն պետք է անի,- իր հերթին՝ Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է շրջակա միջավայրի և օվկիանոսների հարցերով եվրահանձնակատար Վիրգինյուս Սինկյավիչյուսը։- Մեզ առնվազն պետք է միանան G7-ի մյուս երկրները»։

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ԵՄ երկրները սառեցրել են ՌԴ ԿԲ-ի 300 մլրդ եվրո ակտիվները և ռուսաստանցի գործարարների՝ առնվազն 20 մլրդ եվրո ակտիվները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնտոնիո Կոնտեն կհեռանա «Տոտենհեմից»
Հաջորդ հոդվածըԱրգենտինայի ընդդիմությունը ծրագրել է ձերբակալել Մադուրոյին