‘Միշել Պլատինին հաջորդ 5 տարիներին ևս կմնա ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում ‘

949

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հաջորդ 5 տարիների ևս իրեն կնվիրաբերի եվրոպական ֆուտբոլին, ուստի ՖԻՖԱ-ի նախագահության հարցում մարտահրավեր չի նետի Զեպ Բլատերին:

Պլատինին Մոնակո էր հրավիրել բոլոր 54 եվրոպական ֆեդերացիաներին, որպեսզի հայտարարի, որ ինքը դեռ մեկ շրջան էլ կմնա ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում, չնայած կոնֆեդերացիան իրեն էր համարում ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում Բլատերի հավանական փոխարինող:

Բայց Պլատինին հասկացրել է, որ ինքն ուզում է ՈւԵՖԱ-ում աշխատել,  վստահեցերել, որ ոչ մի կասկած չունի, որ Բլատերը 4 տարով կվերընտրվի իր պաշտոնում 2015 թվականի ընտրություններին, քանի որ արդեն ունի 5 կոնֆեդերացիաների սատարումը ողջ աշխարհով մեկ:

Նախորդ հոդվածը‘Հայազգի Նազիրա Սարգիսը նշանակվել է Սիրիայի բնապահպանության նախարար’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է արել հակազդել «Լեռնային Ղարաբաղում եզդիների ապօրինի բնակեցմանը» ‘