‘Միշել Օբամայի պարը գրավել է YouTube-ը (տեսանյութ)’

1121

«Late Night with Jimmy Fallon» շոուի ժամանակ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի պարը դարձել է YouTube վիդեոհոսթինգի հիթը, հայտնում է lenta.ru-ն:

«Evolution of Mom Dancing» («Մայրիկի պարի էվոլյուցիան») տեսանյութը համացանցում տեղադրվել է փետրվարի 22-ին: Այն արդեն իսկ դիտել է 1,2 միլիոնից ավելի մարդ: Ավելի քան 12 հազար մարդ «հավանել» է տեսանյութը:

Տեսանյութում Միշել Օբաման և կնոջ կերպարանք ստացած երգիծաբան Ջիմի Ֆելոնը ցուցադրում են մի քանի պարային շարժումներ, որոնց անվանումները ցուցադրվում են էկրանի ներքևում:

Այս համարն իրականացվել է ի աջակցություն Միշել Օբամայի «Let\’s Move» շարժման, որը առողջ ապրելակերպ ու ճիշտ սննդակարգ է քարոզում: Շարժման նպատակը ամերիկացի դպրոցականների շրջանում ճարպակալման դեմ պայքարն է: Միշել Օբաման կոչ է անում ծնողներին, որ նրանք իրենց երեխաների համար օրինակ ծառայեն ու սկսեն առողջ ապրելակերպ վարել:

ԱՄՆ-ում ճարպակալումով տառապում է յուրաքանչյուր երրորդ մեծահասակը և յուրքաքանյչուր հինգերորդ երեխան: Ճարպակալումից տառապող մարդկանց թվով ԱՄՆ աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունների օրը տեղափոխվել է ‘
Հաջորդ հոդվածը‘Իտալիայում սկսվել են խորհրդարանական ընտրությունները’