‘Միշել Օբաման, Մադոնան և Ռոմնին հայտնվել են տարվա անհաջողակների ցուցակում’

937

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, նախագահական ընտրություններում պարտված Միթ Ռոմնին և երգչուհի Մադոնան հայտնվել են GQ ամսագրի կազմած՝ տարվա ամենահայտնի անհաջողակների վարկանիշային աղյուսակում:

Առաջին տիկինը ցուցակում տեղ է զբաղեցրել առողջ սննդի գովաբանության և առողջ ապրելակերպի համար իր նախաձեռնած արշավի «շնորհիվ», որը, ըստ ամսագրի, չի ոգեշնչել Միացյալ Նահանգների բնակիչներին, որոնք այդպե էլ չեն սկսել ազատվել ավելորդ կիլոգրամներից: :

Հանրապետական Միթ Ռոմնին նույնպես իր բաժին քննադատությունն է ստացել. «Ռոմնիին հաջողվեց միայն ոգեշնչել սևամորթ կատակերգուներին՝ ծաղրանմանակելու սպիտակամորթ կերպարների»,- գրում է GQ-ն:

Իսկ երգչոհի Մադոնան անհաջողակների ցուցակում տեղ է գտել, ամսագրի կարծիքով,  իր տարիքին և դիրքին անհամապատասխան բեմական հանդերձանքի և հին երգերն անընդհատ կրկնելու համար:

«Ժամանակն է բեմը զիջել Ke$ha-ի կարգի 800 այլ երգչուհիների, որոնք անընդհատ փոխում են զգեստը՝ հանդիսատեսին իրենց երգեցողությունից շեղելու համար», — Մադոնային կոչ է անում GQ-ն:

Նախորդ հոդվածը‘Բաց նամակ Աշոտյանին. Պատմության դասագիրքը ֆեյսբուքյան հարթակ չէ’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ Գյումրիի կառույցը քարոզչական երթ է անցկացնում քաղաքում’