‘Միշել Օբաման պատմել է ամուսնու հանդեպ ռասիստական դրսևորումների մասին’

989

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տիկինը՝ Միշել Օբաման, People ամսագրին ամուսնու հետ համատեղ հարցազրույց տալիս պատմել է ամուսնու նկատմամբ ռասիստական դրսևորումների մասին:

  Միշելը պատմել է, որ մի անգամ Բարաք Օբամային մատուցողի տեղ են դրել: «Նա սմոքինգով էր պաշտոնական ճաշկերույթի ժամանակ, և ինչ-որ մեկը նրան խնդրել էր սուրճ բերել»,- հիշել է ԱՄՆ առաջին տիկինը՝ չնշելով, թե երբ է դա տեղի ունեցել:

Նախագահն ինքը հայտարարել է, որ ցանկացած սևամորթ ամերիկացու կյանքում էլ եղել է դեպք, երբ ինքը դուրս է եկել ռեստորանից, և նրան  բանալիներ են տվել՝ ավտոմեքենան կայանելու համար: Օբաման խոստովանել է, որ իր հետ նույնպես պատահել է նման դեպք:

Բարաք Օբաման առաջին աֆրոամերիկացին է, որ դարձել է ԱՄՆ նախագահ: ԱՄՆ-ում աֆրոամերիկացիները կազմում են բնակչության 13 տոկոսը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սիրիայում և Իրաքում տասնյակ հազարավոր օտարերկրյա գրոհայիններ են կռվում’
Հաջորդ հոդվածը‘Խոդորկովսկին Պուտինին թշնամի չի համարում’