‘Միշիկների նոր ստրատեգիան. Սերժիկ ձաձան լավ նախագահ ա, իրա կողքիններն են վատը’

1755

Քաղաքացի Արթուր Մինասյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

Միշիկների` իրանց արևին խելոք ստրատեգիայի հաջորդ փուլն ա սկսվում. Սերժիկ ձաձան լավ նախագահ ա, իրա կողքիններն են վատը, խեղճը քրտնած պայքարում ա դրանց դեմ, հեսա տեսեք, թե ինչեր ա անելու, ու էդ հարցում նաև հայցում ա պետության ճակատագրով մտահոգ քաղաքացիների աջակցությունը: Էն աստիճանի, որ քիչ ա մնում` արտասվեմ… Ու գործին կպել են արմանբաբաջանյաններով, արամաբրահամյաններով, միքայելհայրապետյաններով, դավիթշահնազարյաններով, բազազներով, ազատությունռադիոկայաններով, իսկ ֆեյսբուքում` փիղ ու բադակտուց և նմանատիպ այլ կենդանիներով: Հասեք, հասեեե՜ք, մեր ազգի դարդը լացող Սերժը գերի ա էս գիշատիչների ձեռքում… Փրկենք Սերժին:

Բայց էդ մտքի տիտանները մի բան չեն հասկանում. դրանք ծիծաղի առարկա են դարձնելու հենց իրանց բարեկեցիկ կյանքի հովանավոր Սերժին:
Որովհետև մենակ հատուկ տաղանդ ունեցողներին հայտնի չի, որ Սերժն ա կեղծում ընտրությունները, ինքն ա անձամբ համակարգում ընտրակեղծարարությունը երկու միջոցով, այն է` պետական համակարգով ու կրիմինալ-օլիգարխիկ ռեսուրսով: Սերժն ա կառավարում կոռուպցիոն բուրգը, ատկատների կիրառումը, անձամբ, հատ հատ, ամեն մեկի դերը, վերև տրվելիքի չափը և իրանց պահելու համամասնությունը: Ինքն ա վերահսկում մոնոպոլիաների քվոտավորումը: Անձա՛մբ: Ով ինչ պետք ա բերի, ինչքան պետք ա բերի: Սերժն ա վերահսկում բոլոր հեռուստաընկերությունները: Անձա՛մբ: Ինչ-որ մեկի եթեր գնալ-չգնալը: Սերժն ա կռտած պահում ու ամբողջովին վերահսկում դատական իշխանությունը: Անձա՛մբ: Բոլոր դատարանները շաբաթական զեկույց են ուղարկում նախագահական: Սերժն ա վերահսկում կլանների ռազբորկաները: Անձա՛մբ: Բախվածների պարագլուխներին հավաքում ու սխոդկայում լուծումներ ա տալիս:
Հիմա կմտածեք, բա ընտրված թե չընտրված՝ պետական հարցերը ե՞րբ ա հասցնում լուծել: Իսկ կա՞ մի հատ պետական հարց, որ լուծել ա: Ղարաբաղի հա՞րցն ա լուծել: 5 տարում Ղարաբաղի 2 բնակչություն ա գնացել Հայաստանից, ու բանակցություններում մեր վիճակն էլ ավելի խոցելի ա դարձել: Տնտեսության հա՞րցն ա լուծել: Նույնիսկ օլիգարխներն են սկսել վատ ապրել, ինչքան էլ զավեշտալի հնչի: Հայ-թուրքակա՞նն ա լուծել: Ցեղասպանության հարցը սկուտեղի վրա տարավ-դրեց Օբամայի ու Գյուլի ոտքերի տակ: Մարտի 1-ն ա բացահայտե՞լ: Արտագա՞ղթն ա կանգնացրել… Էտ ի՞նչ մի պետական հարց ա լուծել:
Սաշիկի մասին՝ էլ չասեմ, ոստիկանները քրտնաթոր էղան Սաշիկի ու իրա տղու հանցանքները թաքցնելով: Իսկ երկրում մնացին մենակ վարսավիրանոցներն ու կոշկակարանոցները, որտեղ Սաշիկը դեռ փայ չի մտել:

Ընենց որ, սիրելիներս, ինչքան էլ Սերժին հուրի-փերիի շորեր հագցրեք, մեկ ա` խիյարը թարս ա բուսնելու:
Հ.Գ. «Անձամբ»՝ նշանակում է 1. ինքն անձամբ, 2. իրեն զեկուցում են, ինքը տալիս է համապատասխան հրահանգները:
Հ.Հ.Գ. Սրանք վերջն ընենց են անելու, մենք դառնանք օլիգարխների պաշտպան: Ա՛յ դեբիլ օլիգարխներ, բա որ ասում էինք` զոհ եք, քավության այծ եք դառնալու օրերից մի օր, բոմժ եք դառնալու… Դե հիմա դիմադրեք, թե պլոճիկ ունեք

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մոռացե՞լ է 700 մլն դրամի պատմությունը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Համոզված եմ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իմացել է, որ այսպիսի բան է լինելու’