‘ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Տիգրան Առաքելյանի նամակի հետքերով’

1208

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է «Նուբարաշեն» ՔԿՀ տեղում ծանոթանալու Տիգրան Առաքելյանի կողմից հրապարակված նամակում մատնանշած խնդրին: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՄԻՊ մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը:

Հիշեցնենք, որ այսօր քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը իր նամակով ահազանգել էր, որ իր խցակիցը չի կարողանում համակերպվել առաջադրված մեղադրանքների հետ՝ պնդելով, որ անմեղ է, սակայն նրա ձայնը ոչ ոք հաշվի չի առնում: Այդ պատճառով 20-ամյա տղան փորձում է վերջ տալ կյանքին:

Նախորդ հոդվածը‘Ընտրությունները դիտարկելու համար գրանցվել են եւս 2 միջազգային կազմակերպություններ ‘
Հաջորդ հոդվածը‘Խոսեպ Գվարդիոլա. Կցանկանայի անգլիական ակումբ գլխավորել’