‘ՄԻՊ-ը եւ Մուիժնիեկսը կայցելեն սիրիահայ փախստականների կացարան ‘

1495

Հայաստանում է գտնվում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսը (նա այդ պաշտոնը ստանձնել է Թոմաս Համմերբերգից հետո):  Հանձնակատարը հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ, ինչպես նաև  մասնակցել է խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարի թեմայով բարձրաստիճան կոնֆերանսի: Վաղը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Նիլս Մուիժնիեկսը միասին կայցելեն Սիրիայից ներգաղթած փախստականների կացարան՝ սիրիահայերի խնդիրներին անձամբ ծանոթանալու նպատակով: Սիրիահայերի կացարան այցից անմիջապես հետո՝ ժամը 16.20-ին, Օմբուդսմենի գրասենյակում տեղի կունենա ամփոփիչ մամուլի ասուլիս՝ նվիրված Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին, Հայաստանի Օմբուդսմենի հետ հետագա համագործակցությանը և առաջիկա ծրագրերին: 

Նախորդ հոդվածը‘Բրյուսելը, հնարավոր է, հետաձգի Ուկրաինայի հետ Ասոցացացման համաձայնագրի ստորագրումը’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Գաղութի կոմպլեմենտարիզմ’