‘ՄԻՊ-ը պատրաստ է խմբակցությունների հետ դիմել ՍԴ. Ցուցարարները շարժվում են դեպի կառավարություն ‘

1065

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ-ն 45 կողմ եւ 56 դեմ հարաբերակցությամբ դեմ քվեարկեց Կուտակային կենսաթոշակների օրենքում պարտադիր բաղադրիչը 1 տարով հետաձգելու նախագծին: ԱԺ-ի մոտ բողոքի ցույց իրականացնող «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները երթով շարժվել են դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից էլ գնալու են կառավարության մոտ՝ ամոթանք տալու: Այժմ ցուցարարները գտնվում են Օմբուդսմենի գրասենյակի մոտ, որից պահանջել են միանալ ԱԺ ոչ իշխանական խմբակցություններին, որոնք մտադիր են կենսաթոշակային «բարեփոխումների» հարցով դիմել Սահմանադրական դատարան: Քիչ առաջ ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչը ցուցարարներին տեղեկացրեց, որ Օմբուդսմենը պատրաստ է միանալ ժողովրդին, մշակել միասնական ընթացակարգ եւ դիմել Սահմանադրական դատարան:
Այժմ ցուցարարները երթով շարժվում են դեպի կառավարություն՝ ամոթանք տալու:

 

Նախորդ հոդվածը‘Նախկին այլախոհներն ու քաղբանտարկյալները Ուկրաինային կոչ են անում լսել ժողովրդի ձայնը’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ական պատգամավոր.Իշխող մեծամասնության քայլերը նմանվում են քաղաքական մազոխիզմի, որի հետևանքները ցավոտ են լինելու’