‘ՄԻՊ թեժ գիծը տեխնիկական խնդիրների պատճառով մարզերում անհասանելի է’

950

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ անվճար 116 թեժ գիծը Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներում, մասնավորապես մարզերում անհասանելի է՝ տեխնիկական խնդրի պատճառով: Տեխնիկական խնդրի մասին տեղեկացվել է ծառայություն մատուցող օպերատորը: Տվյալ պահին աշխատանքներ են կատարվում ծառայությունների սահմանափակումը կամ անհասանելիությունը կարգավորելու ուղղությամբ:

«Հաշվի առնելով մեր աշխատակազմի առաքելությունը և շուրջօրյա ծառայության ապահովման կարևորությունը՝ տեղեկացնում ենք, որ 116 թեժ գծի անհասանելիության դեպքում կարող եք զանգահարել 096-116-100 հեռախոսահամարին»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

Նախորդ հոդվածը‘Եվրո-2020. Հայտնի են դարձել մրցաշարը հյուրընկալող քաղաքաները’
Հաջորդ հոդվածը‘Լազովիչը փրկել է երկրպագուին (տեսանյութ)’