‘
Այսօր Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներն այցելել են Նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանին, ով հուվարի 21-ից գտնվում է հացադուլի մեջ:
Նրանք հետաքրքվել են Անդրեաս Ղուկասյանի առողջական վիճակի մասին: Ղուկասյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ չունի: Պաշտպանի աշխատակազմը շարունակում է հետևել Անդրեաս Ղուկասյանի ակցիային և անհրաժեշտության դեպքում պատրաստ է արձագանքել, տեղեկացնում է ՄԻՊ մամլո ծառայությունը:
‘