‘ՄԻՊ-ի արձագանքը ճանապարհային ոստիկանության տուգանքների խնդրին’

1006

Օմբուդսմենի արձագանքը ճանապարհային ոստիկանության տուգանքների խնդրին

Բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են, որ իրենց բանկային հաշիվների վրա անակնկալ կիրառվում է արգելանք: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին տվյալ քաղաքացիները հայտնել են, որ նախքան ԴԱՀԿ ծառայության կողմիցարգելադրումը Ճանապարհային ոստիկանության կողմից չեն ստացել իրավախախտման և տուգանքի վերաբերյալծանուցում:

Մարդիկ հաճախ տեղյակ անգամ չեն լինում տուգանքներից, քանի որ չեն ծանուցվել պատշաճ կերպով, կամոստիկանությունը տիրապետում է նրանց սխալ կամ հին հասցեն: Այդպիսի հասցեով ուղակված վարչական տույժերը,որոնց մասին անձը չի էլ իմանում, միևնույն է՝ համարվում են անձին հանձնված և ուժի մեջ են մտնում:

Միաժամանակ, նոր օրենսդրական կարգավորումների արդյունքում ՃՈ վարչական ակտն անմիջապես ուղարկվում էԴԱՀԿ ծառայության կատարման, որից հետո արգելադրվում են անձի բանկում ունեցած ֆինանսական միջոցները:

 Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այս հարցը համարում է խնդրահարույց և քայլեր է ձեռնարկելու օրենքի այս բացըլրացնելու ուղղությամբ: Պաշտպանը հորդորում է ոստիկանությանը պատշաճ կերպով ծանուցել քաղաքացիներինվարչական տուգանքների վերաբերյալ, իսկ քաղաքացիներին խորհուրդ է տալիս ուշադիր լինել տուգանքներիվճարման և բողոքարկման ժամկետների հարցում:

 Պաշտպանի աշխատակազմ

  

Նախորդ հոդվածը‘Երևանի ՋԷԿ-ը կանգնեցվել է կապիտալ վերանորոգման, որի արժեքը կկազմի 24.2 մլն դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Խեղճ ՀԾԿՀ-ն «ստիպված» է թանկացնում էլեկտրաէներգիան, «ճար» չունեն. Տեսանյութ’