‘ՄԻՊ-ի միջնորդությամբ քաղաքացին ստացել է անժամկետ հաշմանդամության կարգ’

1045

Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

«Վայոց Ձորի մարզի բնակիչ Ստեփան Գրիգորյանը մանկուց հաշմանդամ է և հաշմանդամության կարգ ստացել է ՌԴ-ում: 2003 թ.-ին նա դարձել է ՀՀ քաղաքացի և տեղեափոխվել այստեղ հիմնական բնակության: 

Հաշմանդամության կարգ ստանալու նպատակով Ստեփանը դեռևս 2004 թ-ին դիմել է Տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների /ԲՍՓՀ/ Վայոց ձորի մարզային կառույց, սակայն նրան հաշմանդամության կարգը տրամադրել են ընդամենը մեկ տարով: 

Մինչ օրս Ս. Գրիգորյանը բազմիցս դիմել է ԲՍՓՀ անժամկետ հաշմանդամության կարգ ստանալու համար, սակայն նրանից գրավոր դիմում այդպես էլ չեն ընդունել :

Ստեփան Գրիգորյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և Պաշտպանի միջամտության արդյունքում ԲՍՓՀ վերադաս մարմնի՝ ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության հանձնարարությամբ նշանակվել է վերափորձաքննություն, որի արդյունքում Ստեփան Գրիգորյանի համար անժամկետ սահմանվել է հաշմանդամության 3-րդ կարգ: 

Քաղաքացու անուն-ազգանունը փոխված է»:

Նախորդ հոդվածը‘Ջրահեղձվել է քաղաքացի’
Հաջորդ հոդվածը‘Սան-Պաուլուում ցուցարարները փակել են դեպի օդանավակայան տանող ճանապարհը’