‘ՄԻՊ. Մայրը դաժանաբար ծեծել է իր երեք երեխաներին’

939

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ ՄԻՊ-ի թեժ գծին ահազանգ է ստացվել, որ մայրը պարբերաբար ու դաժանաբար ծեծում է իր երեք երեխաներին:

Օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են երեխաներին և տեղում արձանագրել, որ 7 տարեկան երեխայի վրա կան ծեծի հետքեր ու խորը սպիներ: Զրույցի ընթացքում մայրը չի հերքել, որ ծեծում է երեխաներին:

Նկատի ունենալով, որ երեխաների հայրը մահացել է՝ տատիկը Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին խնդրել է աջակցել երեխաներից երկուսի խնամակալությունը ստանձնելու հարցում: Պաշտպանի ու Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի համատեղ աշխատանքի արդյունքում տատիկը ստանձնել է երկու երեխայի խնամակալությունը: Մյուս երեխային, ով 2 տարեկան է, փորձ է արվում տեղավորել գիշերօթիկ մանկապարտեզում:

Երեխաների մոր նկատմամբ հարուցել է քրեական գործ, որն այժմ ընթացքի մեջ է:

Նախորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար Կոմիտասի պողոտայում. կան տուժածներ’
Հաջորդ հոդվածը‘Կրակոցներ Գյուլբենկյան փողոցում. 30-35 տարեկան տղամարդը վիրավորվել է’