‘ՄԻՊ. Մեկ վրան տեղադրելը օրենքով չի արգելվում ‘

1234

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին։

«Անընդհատ ուշադրության կենտրոնում են պահում»,- «Ա1+»-ին հայտնեց Պաշտպանի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը։

Անդրադառնալով ոստիկանների կողմից Րաֆֆի Հովհաննիսյանին վրան տեղադրելը չթույլատրելուն՝ Նաիրա Կարմիրշալյանը նշեց, որ դեռ Րաֆֆի Հովհաննիսյանի նախորդ հացադուլի ժամանակ՝ 2011թ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարել էր, որ մեկ վրան տեղադրելը օրենքով չի արգելվում։ Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝ Արմենուհի Հովհաննիսյանը iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ գիշերը սաստիկ ցուրտ է եղել, իսկ ոտիկաննները թույլ չեն տվել վրան կամ ծածկ խփել:

Նախորդ հոդվածը‘Լիբիայում կեղծ ալկոհոլային խմիչքներից թունավորման պատճառով 38 մարդ է մահացել’
Հաջորդ հոդվածը‘Բարոյախոսի խշխշան թիկնոցը դեն նետեք ձեր վտիտ ուսերից’