‘ՄԻՊ. Վճռաբեկ դատարանում կաշառքի չափը հասնումէ $50 հազարի’

1468

Վճռաբեկ դատարանում կաշառքի չափը 10-50 հազար դոլար է, արդար դատաքննությանը նվիրված` օմբուդսմենի արտահերթ զեկույցը ներկայացնելիս հայտարարեց ՄԻՊ տեղակալ Գենյա Պետրոսյանը:

Նրա խոսքով,  ուսումնասիրություններն ու կատարված հարցումները ցույց են տվել, որ առաջին ատյաններում կաշառքի գները ավելի ցածր են, քան մյուս ատյաններում: Գենյա Պետրոսյանի խոսքով, դատական համակարգում կաշառքը որոշվում է հայցագնի տասը տոկոսի չափով. առաջին ատյանում գները տատանվում են 500-1000 դոլարի շրջանակներում, իսկ Վճռաբեկ դատարանում այն հասնում է 10-50 հազար դոլար: 

ՄԻՊ տեղակալը հույս հայտնեց, որ այս զեկույցը, որը իր բնույթով առաջինն է, պետք է ունենա շատ էական դերակատարություն այս ոլորտում:

Մարդու իրավունքների համաշխարհային օրվան ընդառաջ հրապարակված ՄԻՊ զեկույցը կազմելու համար կատարվել են 120 հարցազրույցներ մասնագետների` ներկա ու նախկին դատավորների, փաստաբանների շրջանում, ինչպես նաև ուսումնասիրվել են են վճռաբեկ բողոքները:

 

Նախորդ հոդվածը‘Կիևում վարչական շենքերի պաշարումը շարունակվում է’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի վարչապետը, խնայողության նկատառումներով, չի մասնակցի Մանդելայի թաղմանը’