‘ՄԻՊ. ՔԿ հիմնարկներում տրամադրվող բժշկական օգնությունն անբավարար է’

1322

Քրեակատարողական հիմնարկներում խնամքի կարիք ունեցող անձանց տրամադրվող բժշկական օգնությունը բավարար մակարդակի չէ: Այս մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի՝ քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ արտահերթ զեկույցում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների և Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամների կողմից  քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են խնամքի կարիք ունեցող՝ ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության, նրանց պատշաճ խնամքի կազմակերպման, դրա ոչ բավարար լինելու հետ կապված խնդիրներ: Զեկույցում վերլուծվել են բժշկական օգնության, խնամքի պայմանների, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության, քրեակատարողական հիմնարկներում բժշկական տեխնիկայի բավարար հագեցվածության,  դեղորայքային ապահովվածության խնդիրները: Ներկայացված են բժշկական անձնակազմի կադրային համալրվածության և պատշաճ որակավորման, ինստիտուցիոնալ անկախության հարցերը:

Զեկույցն արտացոլում է Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված` կալանավորված անձանց և դատապարտյալների բողոքների ուսումնասիրության արդյունքները, Պաշտպանի կայացրած`մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայությանմասին որոշումները, դրանցում ձևավորված իրավական չափանիշները:

Միջազգային իրավաբանության, մեր երկրի ներպետական օրենսդրության և պրակտիկայում արձանագրված խնդիրների համադրված վերլուծության հիման վրա զեկույցում ներկայացված են ազատությունից զրկված անձանց առողջության իրավունքի բարելավմանն ուղղված առաջարկներ:

Զեկույց ամբողջությամբ այստեղ է

 

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Վայոց Ձորում’
Հաջորդ հոդվածը‘Բալայան. Լապշինի գործով միջազգային հանրության լռությունը ոգեշնչել է Բաքվին’