‘Միջադեպ ԱԺ-ում. «Վնգստում ես», «Վնգստում ես դո՛ւ, բոմժ»(տեսանյութ)’

3832

ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը այսօր ԱԺ-ի միջանցքում վիճաբանության է բռնվել «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետ, ով նիստի ժամանակ ակնարկել էր, որ Այվազյանը կապ ունի հանքերի բիզնեսի հետ:

Նիստից հետո Այվազյանը ԱԺ միջանցքում Մանուկյանին հայտարարել է, թե «կարմիր դիպլոմով գրուզչիկ եմ աշխատել, միանգամից չեմ եկել մինիստր աշխատել»:

Ապա վիճաբանությունը շարունակել է «ՉԻ»-ի լրագրող Գոհար Վեզիրյանի հետ, ով ասել է, որ «Հետք»-ը դրա մասին գրել է.

««Հետքը» փողը վերցրել՝ գրել ա, ի՞նչ ա գրել, այն, ինչը գրել ա, տալիս եմ քեզի»,- ասել է Վարդան Այվազյանը:

Լրագրողը հակադարձել է. «ձեր նախագահին տվեք», ինչին ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարել է. «Իմ նախագահին բան մի արա, քո նախագահին կտամ»:

Վարդան Այվազյանը շարունակել է, թե «ապրում եմ առողջություն ու դուխ դնելու» հաշվին:

Գոհար Վեզիրյանն արձագանքել է. «Դե ուրեմն շարունակեք նույն տեմպով»: Ի պատասխան Այվազյանը հայտարարել է, թե «բա շարունակում եմ, դու ես վնգստում»: Սրան հետևել է լրագրողի պատասխանը. «Վնգստացողն էլ դուք եք, վնգստում ես դու գերդաստանիդ հետ միասին, բոմժ»: Վարդան Այվազյանն էլ հայտարարել է, թե «Խելքդ գլուխդ հավաքի»:  Լրագրողը՝ արձագանքել. «պատգամավոր ես, նորմալ խոսիր»:

տեսանյութը՝ yerkir.am

Նախորդ հոդվածը‘Իսպանիայում Մեսիի նկատմամբ երկրորդ գործն են հարուցում’
Հաջորդ հոդվածը‘Երեւան — Հալեպ միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թուրքիայում. Կան տուժածներ’