Չալոյանի մարզիչներից մեկը շշով հարվածել է մրցավարին․ Բռնցքամարտիկը դուրս մնաց պայքարից

410

Մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանի մենամարտեց իսպանացի Այուբ Ղադֆայի հետ: Արդեն առաջին ռաունդում ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը համարելով, որ Չալոյանը նոկաուտի է ենթարկվել։

Մրցավարի որոշումը զայրույթ առաջացրեց թե’ մարզիչների, թե’ երկրպագուների շարքերում։ Չալոյանի մարզիչներից մեկը շշով հարվածեց մրցավարին։ Վերջինիս վրա շշեր նետեցին նաև երկրպագուները։ Այուամենայնիվ, մրցավարների որոշմամբ` հաղթանակը շնորհվեց իսպանացի բռնցքամարտիկին։

Չալոյանը լքում է պայքարը։

Նախորդ հոդվածըՍթոլթենբերգը նշել է ՆԱՏՕ-ին անդամակցելու պայմանները
Հաջորդ հոդվածըՀովհաննես Բաչկովը առնվազն բրոնզե մեդալ ապահովեց մեր հավաքականի համար