‘Միջադեպ Մարտունիում Ր. Հովհաննիսյանի հանդիպմանը (տեսանյութ)’

1487

Մարտորնիում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի մի խոսքը դարձավ միջադեպի պատճառ։ Նա, խոսելով խոչնդոտների մասին, ասաց , թե «մեր մեջ թուրք կա, որը մեր միջից պետք է հանել»։ Այդ զայրացրեց մի տղամարդու։ Այս մասին հաղորդում է «Ա1+»-ը:

Նա մոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանին, ասելով, թե իրենք հանդիպել են «ստալիչնի պոլկում», որից հետո նա հայտնեց իր վրդովմունքը Ռուբեն Հակոբյանի ելույթի այն մասի վերաբերյալ, որտեղ պարոն Հակոբյանն ասում է,որ պետք է հանենք մեր մեջի թուրքին։ «Թուրքը Մարտունի չի մտել»,- բղավեց նա։

Եվ սկսվեց վիճաբանություն։

Րաֆֆի Հովհաննիսյանը, հանդարտեցնելով հավաքվածներին, ասաց, որ այդ մարդն ուղարկված սադրիչ է։

Նախորդ հոդվածը‘Հովսեփ Խուրշուդյան. Մենք բաց ենք բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու համար’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ հերթական հանդիպումն ավարտվեց’