‘Միջազգային հետախուզում Խոդորկովսկու նկատմամբ’

1134

«ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել՝ Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության գործով, այսօր առավոտյան տեղեկացրել են ռուսաստանյան լրատվական գործակալությունները:

Սակայն Ինտերպոլի կայքում՝ որոնման մեջ գտնվող «հանցագործների» բազայում, Խոդորկովսկու անունը չկա:

Ավելի վաղ արտասահմանում գտնվող Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել Քննչական կոմիտեն՝ հեռակա մեղադրանք ներկայացնելով նրան Վլադիմիր Պետուխովի սպանության համար, ինչը կատարվել է 1998 թ.: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլին հրապարակավ հրաժարվել է ՈՒԱԽ-ի թիկնազորից’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայում մեկնարկում է Օսվենցիմի «մահվան ուղեկցորդի» դատավարությունը’