‘Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը կայցելի Հայաստան’

912

Հոկտեմբերին Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը կայցելի Հայաստան: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Վերջինս անդրադարձավ նաև Բաքվում 2015թ. կայանալիք Եվրոպական խաղերին եւ  մասնավորապես փաստեց. «Դուք գիտեք, որ խաղերը Բաքվում են լինելու: Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահը կգա և այստեղ կքննարկվեն մեր մասնակցությանը վերաբերող հարցեր: Ամենից առաջ այդ տարին նախաօլիմպիական է, և բոլորը կենտրոնացած կլինեն Ռիոյի խաղերի վրա: Մինչ այս դեռ ոչ մի հստակ բան չկա, մարզաձևերն անգամ հայտնի չեն»:

Նախորդ հոդվածը‘Դանիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ընտրանու հետ հանդիպմանը’
Հաջորդ հոդվածը‘Դավութօղլու. Անկարան ամեն ջանք կգործադրի ադրբեջանական տարածքների և Լեռնային Ղարաբաղի օկուպացմանը վերջ դնելու նպատակով’