‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 300 հազար դոլար’

931

Փետրվարի 24-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 300 հազար դոլար (44 մլն դրամ), 480.00 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա` փետրվարի 23-ի համեմատ գործարքների ծավալը աճել է 7,6 անգամ, իսկ փոխարժեքն իջել է 0.2 կետով: Բորսայական հարթակում փետրվարի 24-ին արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 1.900 մլն դոլար (911,291 մլն դրամ), ինչը 6,3 անգամ գերազանցում է միջբանկային շուկայի նույն ցուցանիշը: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել է 479.63 դրամ/դոլար: 

Նախորդ հոդվածը‘Վաչագան Ֆարմանյան. Այս իշխանությունները մարտի 1-ը չեն բացահայտի’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Կառավարությունը չի կատարում Մարտի 1-ի հարցով ՄԱԿ-ի հանձնարարականը (Տեսանյութ)’