‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 300 հազ.դոլար ‘

716

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 300 հազ. դոլար (121.500 մլն.դրամ), 405.00 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա` հոկտեմբերի 17-ի համեմատ գործարքների ծավալը կրճատվել է մոտ 2 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը անկանխիկ գործարքներում իջել է 0.2 տոկոսային կետով: Հոկտեմբերի 22-ին բորսայական արտարժութային հարթակում արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 2.400 հազ.դոլար (972.600 մլն. դրամ), ինչը մոտ 8 անգամ ավելի է միջբանկային շուկայի ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.25 դրամ/դոլար: 

Նախորդ հոդվածը‘Ինչու է Արթուր Գ-ն սատարում Արթուր Բ-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Սևանա լճից ջրի բացթողումների չափաքանակը կարող է ավելացվել’