Միջուկային գործարքի ԵՄ համակարգողին ձերբակալել են

427

Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի տեղակալ Էնրիկե Մորան, որը հանդես է գալիս որպես Վիեննայում Իրանի միջուկային գործարքի համակարգող, ձերբակալվել է Գերմանիայում, Ֆրանկֆուրտի օդանավակայանում։

Այդ մասին Մորան հաղորդել է Twitter-ի իր էջում։

«Թեհրանից Բրյուսել մեկնելու ճանապարհին գերմանական ոստիկանությունն ինձ ձերբակալեց Ֆրանկֆուրտի օդանավակայանում։ Ոչ մի բացատրություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Որոշ ժամանակ անց գերմանական ոստիկանությունն ազատ է արձակել Մորային և նրա երկու գործընկերներին՝ ՄԱԿ-ի Վիեննայի բաժանմունքում ԵՄ մշտական ներկայացուցչին և Իրանի հարցերով արտաքին քաղաքականության ծառայության աշխատանքային խմբի ղեկավարին, որոնց առանձին-առանձին են պահել։

Մորան նշել է, որ ձերբակալության պատճառներն այդպես էլ չեն պարզաբանվել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՔաղաքացիություն ստանալու համար ավելացվել է անշարժ գույքի գումարը
Հաջորդ հոդվածը«Ծանր բանակցություններ» տարհանման վերաբերյալ