‘Միջպետական ավիացիոն կոմիտե. «Բոինգի» «սև արկղերը» հարկավոր է հանձնել ՔԱՄԿ-ին’

1032

Միջպետական ավիացիոն կոմիտեն հայտարարել է, որ Malaysia Airlines ավիաընկերության Boeing-777-ի կործանումը հետաքննելու համար հարկավոր է ստեղծել միջազգային հանձնաժողով:

«Միջպետական ավիացիոն կոմիտեն կարծում է, որ նման բարդ իրավիճակում «Բոինգ-777»-ի աղետի շրջանում անհարժեշտ է ստեղծել միջազգային հանձնաժողով՝  Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ) հովանու ներքո, և նրան հանձնել ինքնաթիռի գրանցման սարքերը, այսպես կոչված՝ «սև արկղերը»՝ այդ միջազգային հանձնաժողովի հսկողության տակ դրանք հետազոտելու նպատակով»,- ասվում է Միջպետական ավիացիոն կոմիտեի կայքում հրապարակված մամլո հաղորդագրության մեջ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Շտապ. Արցախի մարտական հենակետում զինվոր է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հրապարակել է աշխարհազորայինների խոսակցությունը ինքնաթիռի կործանման մասին (վիդեո) ‘