‘Միսուրիում երկրորդ սեւամորթի սպանությունից հետո իրադրությունը շարունակում է լարված մնալ ‘

837

Ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքի փողոցներում եւ Միսուրի նահանգում ընդհանրապես իրադրությունը շարունակում է լարված մնալ հատկապես այն բանից հետո, երբ երեքշաբթի ոստիկանները վերջին շաբաթվա ընթացքում երկրորդ սեւամորթ դեռահասին են գնդակահարել, տեղեկացնում է BBC-ն:

Ոստիկանության եւ ազգային գվարդիայի ուժերը հսկում են քաղաքի բոլոր անկյունները, սակայն այժմ ցույցերը, ի տարբերություն անցած մի քանի օրերի, խաղաղ բնույթ են կրում:

Զանգվածային բողոքի ակցիաները Միսուրիում սկսել են այն բանից հետո, երբ օգոստոսի 9-ին ոստիկան Դարեն Ուիլսոնը գնդակահարել է սեւամորթ դեռահաս Մայքլ Բրաունին: 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» 2015 թվականին չի կարող ձեռք բերել նոր ֆուտբոլիստներ’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մովսիսյանը, օֆշորային ընկերությունը և հարկային արտոնությունները’