‘Միսուրի նահանգում տեղի ունեցող զանգվածային անկարգությունները շարունակվում են’

1400

ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում չեն դադարում զանգվածային անկարգությունները, որոնք սկսվել են ավելի քան մեկ շաբաթ առաջ՝ ոստիկանի կողմից  սեւամորթ դեռահասին սպանելուց հետո: Ֆերգյուսոնի իշխանությունները որոշել են երկարաձգել պարետային ժամը, որը սահմանվել է կիրակի գիշերը: New York Times-ը տեղեկացնում է, որ բժիշկները իրականացրել են դեռահասի մարմնի կրկնակի փորձաքննություն եւ պարզել, որ նրա վրա կրակել են ավելի քան 6 անգամ՝ մոտ հեռավորությունից:

Մինչ պարետային ժամ հայտարարելը՝ ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցներին կոչ է արել ցրվել տներով, սակայն ակտիվիստները ոստիկանների ուղղությամբ են շպրտել «մոլոտովյան կոկտեյլներ», որին ի պատասխան՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ:

Հիշեցնենք, որ Ֆերգյուսենում լարվածությունը աճել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը հրապարակել է տեղի ունեցածի մանրամասները: Մասնավորապես, խոսքը գնում է տեսանյութի մասին, որտեղ երեւում է, որ մահվանից առաջ 18-ամյա Մայքլ Բրայենը կատարել է մանր կողոպուտ:

Նախորդ հոդվածը‘Սիլվան և Ագուերոն հաղթանակ են բերել «Մանչեսթր Սիթին»(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բրենդան Ռոջերս. «Առավոտյան Սուարեսը նոր մրցաշրջանում մեզ հաջողություն է մաղթել»’