‘«Միսս աշխարհ» մրցույթի առեղծվածային մասնակիցը տարակուսանքի է մատնել ուզբեկներին’

1328

Ուզբեկստանում փորձում են պարզել, թե գեղեցկության միջազգային «Միսս աշխարհ» մրցույթում ինչպես է հայտնվել հանրապետությունը ներկայացնող Ռահիմա Գանիևան, հաղորդում է Central Asian News-ը: Ինչպես հայտնի է, «Միսս աշխարհին» մասնակցում են գեղեցկության ազգային մրցույթներում հաղթողները: Ըստ missworld.com-ի՝ Գանիևան այդպիսի մրցույթում հաղթել է հուլիսին: Մինչդեռ Ուզբեկստանում այդ մասին չգիտեն: Ուզբեկստանի մշակույթի նախարարությունը և կանանց կոմիտեն, որոնց դիմել են «Ազատություն» ռադիոկայանի տեղական թղթակիցները, հայտարարել են, որ այդ մասին ոչինչ չգիտեն, ու նաև ավելացրել են, որ իրենց երկրում «Միսս Ուզբեկստան» մրցույթ չի անցկացվել:

18-ամյա Ռահիմա Գանիևան «Միսս աշխարհ» մրցույթում Ուզբեկստանի առաջին ներկայացուցիչն է: Իր մասին նա հայտնել է, որ վերջերս է ընդունվել Միջազգային դիվանագիտության և տնտեսության համալսարան և ուզում է իրավաբան դառնալ:

«Միսս աշխարհ-2013» մրցույթն անց է կացվում Ինդոնեզիայում: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա սեպտեմբերի վերջին Բալի կղզում, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Ջանլուիջի Բուֆոն. Մենք կարող ենք խնդիրներ ունենալ «Ինտերի» դեմ խաղում’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի համանախագահը մեկնեց Ղարաբաղ’