‘«Միսս մոլորակ» մրցույթում հաղթելն արժե 4 մլն դոլար’

878

Մեծ աղմուկ է բարձրացել «Միսս մոլորակ 2012» գեղեցկության մրցույթի արդյունքերի ամփոփումից հետո, երբ մամուլում լուրեր են տարածվել այն մասին, թե իբր չեխ գեղեցկուհի Թերեզա Ֆայկովան կաշառքի միջոցով է տիտղոս ստացել:

Որպես ստացված տեղեկատվության ապացույց՝ ռուսական լրատվամիջոցները ներկայացնում են մի ձայնագրություն, որում լսվում է, թե ինչպես է մրցույթի կազմակերպիչ և ղեկավար Լորեյն Շաքը մերժում է ռուս գործարարի հանձնակատար ներկայացած լրագրողի առաջարկած կաշառքը՝ ասելով, որ այս տարի արդեն հասցրել է մեկ ուրիշ աղջկա օգտին գործարք կնքել:

Ավարտելով զրույցը՝ տիկին Շաքն ափսոսանք է հայտնում, որ մերժում է գործարարի առաջարկած 2 մլն դոլարանոց առաջարկը: Երբ լրագրողը, իբր թե խորհրդակցելով իր ղեկավարի հետ, առաջարկում է կրկնապատկել գումարը, մրցույթի ղեկավարն ասում է, որ հաջորդ տարի մրցույթում հաղթողի թագը կհանձնվի Ռուսաստանը ներկայացնող գեղեցկուհուն:

Նախորդ հոդվածը’11 ամիս աշխատավարձ չստացած աշխատակիցներին հնարավոր է՝ վճարեն 3 ամսվա աշխատավարձը’
Հաջորդ հոդվածը‘Արամ Սիմոնյան. Պարտադի՞ր ա, որ դա համապատասխանի ‘