‘«Միսս Ռուսաստան-2013»-ը պաշտպանել է Pussy Riot-ին’

1053

«Միսս Ռուսաստան-2013» գեղեցկության մրցույթի հաղթող Էլմիրա Աբդրազակովայի կարծիքով՝  Pussy Riot-ի նկատամամբ կայացված դատավճիռը շատ խիստ է: Մարտի 9-ին հանդես գալով «Նորությունների ռուսական ծառայության» եթերում՝ գեղեցկուհին հայտարարել է, թե փանք-խմբի անդամներին չարժեր բանտ նստեցնել Հիսուս Ամենափրկիչ եկեղեցում իրականացրած ակցիայի համար: Էլմիրա Աբդրազակովան փանք-աղոթքը գնահատել է որպես «ապստամբություն եկեղեցում»: Միևնույն ժամանակ՝ նա նշել է, որ իր համար բացարձակապես անընդունելի են նման գործողությունները, քանի որ ինքն ավարտել է կիրակնօրյա դպրոցը և եկեղեցին համարում է սրբավայր: «Բայց նրաց պատիժն, այնուամենայնիվ, չափազանց խիստ է: Գուցե հարկավոր էր նրանց հետ աշխատե՞լ, փորձել փոխել նրանց աշխարհայա՞ցքը»,- հայտարարել է «Միսս Ռուսաստան-2013»-ը:

18-ամյա ուսանողուհի Էլմիրա Աբդրազակովան «Միսս Ռուսաստան-2013» մրցույթի հաղթող է ճանաչվել մարտի 2-ին՝ առաջ անցնելով այդ տիտղոսի համար պայքարող 49 գեղեցկուհիներից: Հաղթանակի համար նա ստացել է ավտոմեքենա, 100 հազար դոլար և «Միսս աշխարհ» և «Միսս Տիեզերք» մրցույթներում Ռուսաստանը ներկայացնելու հնարավորություն, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բաքվում ԱՄՆ դեսպանությունը իր երկրի քաղաքացիներին հորդորել է զգույշ լինել’
Հաջորդ հոդվածը‘Հովսեփ Խուրշուդյան. Մենք բաց ենք բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու համար’