‘«Միսս Տիեզերք 2014» մրցույթի հաղթող է դարձել Պաուլինա Վեգան Կոլումբիայից’

1168

«Միսս Տիեզերք-2014» մրցույթի հաղթող է ճանաչվել Կոլումբիայի քաղաքացի Պաուլինա  Վեգան: Այդ մասին այսօր հաղորդում է Associated Press-ը:

Մրցույթն անցկացվել է Մայամիում: Բացի կոլումբիացի գեղեցկուհուց՝ եզրափակիչ դուրս եկած հնգյակում եղել են ԱՄՆ-ի, Նիդեռլանդների, Ուկրաինայի և Ջամակայի ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ՝ մրցույթին մասնակցել է 87 գեղեցկուհի:

Ըստ РИА Новости-ի՝ «Միսս Տիեզերք» մրցույթն անցկացվում է 1951 թվականից: Դրա կազմակերպիչը լողազգեստների արտադրությամբ զբաղվող Catalina Swimwear ընկերությունն է:

Մինչև 1972 թ. մրցույթն անցկացվում էր ԱՄՆ-ում, դրանից հետո մրցույթի եզրափակիչ փուլն անցկացնելու համար սկսեցին ընտրվել այլ երկրներ:

1996 թվականից մրցույթի իրավունքները պատկանում են ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփին: Փոխանցում է lenta.ru-ն:

©  Andrew Innerarity / Reuters

Նախորդ հոդվածը‘«Ռեալ»-ը կարող է տրանսֆերային պատմական գործարք իրականացնել’
Հաջորդ հոդվածը‘Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’