Միրոշնիկ․ Չեխիայի նոր ղեկավարն իր դատողություններով «ՈՒԶՈՒ-ին մահվան է դատապարտում»

318

Չեխիայի նորընտիր նախագահ Պյոտր Պավելը «հակամարտության ավարտից հետո» ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու հնարավորության վերաբերյալ հայտարարություններով ուկրաինական բանակին դատապարտում է մահվան, այդ հայտարարությունները Կիևին ոչ մի հեռանկար չեն թողնում։

Նման կարծիք է ТАСС-ի հետ զրույցում հայտնել Մոսկվայում Լուգանսկի ժողովրդական հանրապետության նախկին դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։

Չեխիայի ընտրված նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է միանա ՆԱՏՕ-ին՝ «հենց որ հակամարտությունն ավարտվի», իսկ նրա բանակն արդյունքում «կլինի ամենափորձառուն Եվրոպայում»։ Նա նաև Արևմուտքին կոչ էր արել մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումների ծավալը։

«Նրան, ով ուզում է լինի, մահվանից առաջ կարելի է խոստանալ ինչ ասես։ Ուկրաինայի զինված կազմավորումները հիմա տարբեր կարգի ավազակների հավաքածու են, և ոչ մի խելամիտ պետություն չի ցանկանա նրանց թույլ տալ մտնելու որևէ միության մեջ։ Նրանց ընդամենը կարող են մահվան դատապարտել, ինչը հաջողությամբ անում է Չեխիայի նախագահը»,- նշել է Միրոշնիկը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻրանը գրոհի պատասխանատու է համարում Իսրայելին
Հաջորդ հոդվածըՄԱԿ․ ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումները կարող են ուժեղ հարված հասցնել միջազգային քաղաքականությանը