‘Միրոսլավ Կլոզեն՝ ԱԱ-ի և ռմբարկուական ռեկորդի մասին’

1447

Աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկու Միրոսլավ Կլոզեն (16) խոսել է Ռուսաստանում կայանալիք մունդիալի մասին։

«Դա ինչ-որ յուրահատուկ իրադարձություն է լինելու։ Մենք արդեն զգացինք այդ շունչը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ։ Ստադիոններում հիանալի մթնոլորտ էր։ Ֆանտաստիկ աշխարհի առաջնություն է լինելու»,- գերմանացու խոսքն է փոխանցում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Կլոզեն, որն ընդգրկված է Յոհաիմ Լյովի մարզչական շտաբում (Գերմանիայի հավաքական), չի նեղսրտի, եթե առաջիկայում գերազանցեն նրա ռմբարկուական ռեկորդը։

«Այսօր բարձրակարգ խաղացողներ շատ կան, ոչ միայն Ռոնալդուն և Մեսին։ Բոլորն էլ լավ հնարավորություն ունեն կրկնելու իմ արդյունքը։ Եթե դա տեղի ունենա՝ վստահեցում եմ, որ չեմ նեղսրտի»,- նշել է 39-ամյա Կլոզեն, որը Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրած 137 խաղում դարձել է 71 գոլի հեղինակ։

 

 

Նախորդ հոդվածը‘ԱԱ-2018. Հեռարձակումների բացման պաշտոնական հոլովակը’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. Լավատեսական ահազանգ’