‘Միրչա Լուչեսկուն հաստատել է, որ Մխիթարյանը կարող է հեռանալ’

990

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ ակումբից: Մխիթարյանի հաջորդ ակումբը կարող է դառնալ անգլիական «Լիվերպուլը»:

«Նոր մրցաշրջանը նոր է սկսվում: Կարեւոր է, որ մենք գիտենք, թե ֆուտբոլիստներից ով է լքելու ակումբը. նրանք քիչ չեն՝ 6-7 մարդ: Մեզ միացել է Վելինգտոնը, սպասում ենք Ֆերնանդոյին «Գրեմիոյին»: Ռացը հեռացավ, ու մենք պետք է մտածենք ձախ եզրի մասին:

Նախկինում ֆուտբոլիստները թիմ էին գալիս առանց իմ տեղեկացվածության, եւ դա լավ չէր: Այժմ ֆուտբոլիստին ես եմ ընտրում, անում եմ դա բավական զգույշ, որ դիսբալանս չառաջանա: Ստիպված ենք արդեն Մխիթարյանի մասին էլ մտածել, որը կարող է հեռանալ: Եթե կա թիմ, որը պատրաստ է վճարել նրա հրաժարագինը, ի՞նչ պիտի անենք: Միայն փոխարինող գտնել»,- Լուչեսկուի խոսքն է մեջբերում ProSport-ը:

Նախորդ հոդվածը‘Ազգային ժողովի առջև ցուցարարները պահանջում են բացել «Կիլիկիա» առևտրի կենտրոնը ‘
Հաջորդ հոդվածը‘Բուլղարիայի վարչապետը խոստովանել է, որ ԱԱԾ-ի ղեկավարի սխալ ընտրություն է կատարել’