‘Միրչա Լուչեսկու. Մխիթարյանի տրանսֆերային արժեքն այնքան չէ, որքան նշում են’

1208

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն Ուկրաինայի առաջնությունում «Մետալիստի» հետ խաղից առաջ անդրադարձել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հանդեպ եվրոպական մի շարք թոփ-ակումբների հետաքրքրվածության թեմային:

«Մխիթարյանի պահով մեզ ոչ մի առաջարկ չի եղել: Այն, ինչ գրում են 20-40 մլն, որն իբրեւ նրա արժեքն է, ապա մի փոքր բարձրացված գին է: Նրա պայմանագրում կա կետ, թե որքան է կազմում նրա տրանսֆերի գինը, սակայն այն ավելի ցածր է, քան միջազգային լրատվամիջոցների նշածները:

Մենք շահագրգռված ենք, որպեսզի Մխիթարյանը մնա եւ օգնի թիմին»,- Լուչեսկուի խոսքն է մեջբերում Championat.com-ը:

Նախորդ հոդվածը‘Վովա Գասպարյան. Նոր ծագող աստղ’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը քաղաքապետարանի գործունեության հանրային վերահսկողության թեմայով քննարկում կանցկացնի’