‘Միրչա Լուչեսկու. «Շախտյորը» Դանիա է եկել երեք միավորի համար’

1147

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում  դանիական «Նորդշելանդի» հետ հանդիպումից առաջ Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն իր տեսակետն է հայտնել  խաղի վերաբերյալ:

«Մեր համար սա շատ կարեւոր հանդիպում է: Մենք Դանիա ենք եկել երեք միավորի համար: Ամեն ինչ կանենք դրա համար: Սակայն մեր դեմ հանդես է գալու բավական ամբիցիոզ եւ լավ կոլեկտիվ, որը առայժմ ոչ մի հաղթանակ չի տարել, սակայն արժանի է եղել դրան: Մենք ցանկանում ենք նույնքան լավ խաղալ, ինչպես Տուրինում եւ Լոնդոնում: Լինել ավելի ուշադիր եւ թույլ չտալ այն սխալները, որոնք կային այդ երկու հանդիպումներում: Մենք բավական ուժեղ թիմ ենք, սակայն անհրաժեշտ է մինչեւ վերջին վայրկյանները ուշադիր լինել:

Ինչ վերաբերում է մեր դարպասապահ Պյատովին, ապա հուսով եմ, որ նա վաղը կենտրոնացած կլինի հանդիպմանը սկզբից մինչեւ վերջ: Նա թիմի հետ միասին է աճել, եւ այժմ այն պահն է, երբ պետք է ցույց տա, թե որքան կարեւոր է «Շախտյորի» համար:

Նշենք, որ «Նորդշելանդ» — «Շախտյոր» հանդիպումը կկայանա այսօր, ժամը 23:45-ին: 

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյանի ասուլիսը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մարուքյանը վաղը մասնակցելու է արտահերթ նիստին և պատրաստվում է ելույթ ունենալ ընդդեմ 100 տոկոս համամասնականի’