‘Միրչա Լուչեսկու. Պատրաստ եմ երկխոսության համար’

884

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոսել է այն մասին, թե որտեղից են անընդհատ լուրեր տարածվում իր՝ այլ ակումբ տեղափոխվելու վերաբերյալ, հայտնում է «Սպորտ էքսպրեսը»:

-Կհամարձակվեմ անհամեստ կարծիք հայտնել. դրանք կապված են «Շախտյորում» տեղի ունեցած փոփոխությունների հետ, որին ձեր խոնարհ ծառան, ճակատագրի բերմամբ, իր մասնակցությունն է ունեցել: Թիմն աճել է այս տարիների ընթացքում: Մեր ֆուտբոլիստների տրանսֆերները գնվում են մեծ գումարների դիմաց, մենք շատ լավ ենք վաստակել ՈւԵՖԱ-ից՝ եվրագավաթներում և ուշադրություն ենք գրավել բարձր մակարդակով խաղ ցուցադրելու արդյունքում: 
Այդ պատճառով էլ մենք\’ ֆուտբոլիստներն ու մարզիչը, սկսել ենք հետաքրքրել այլ ակումբների: Սակայն, պետք է նշեմ, որ ես ոչ մեկին ոչինչ չեմ պատասխանել: Հեշտ չէ, երբ լրագրողներն անընդհատ ճնշում են, բայց ես հասկանում եմ, որ սա հայտնի լինելու մյուս կողմն է: Կրկնում եմ. այժմ ես «Շախտյորի» մարզիչն եմ, ով առավոտյան արթնանում և երեկոյան քնում է միայն մեկ մտքով՝ հաղթել Ուկրաինայի առաջնությունը և նվաճել Գավաթը: Այլ ասելիք չունեմ:

-Դուք երբևէ եղե՞լ եք նման իրավիճակում, երբ երեք ամսվանից ավելի հեռուն նայելու հնարավորություն չեք ունեցել:

-Բազմիցս: Դրա համար էլ իմաստ չեմ տեսնում այս պահին էլ որևէ բան քննարկել: Իմաստ կլինի այն ժամանակ, երբ «Շախտյորի» նախագահը հարկ կհամարի խոսել այդ մասին: Ես այստեղ եմ և պատրաստ եմ երկխոսության:

Armsport.am

Նախորդ հոդվածը‘Ապրիլի 7-ին Anonymous-ը «կջնջի Իսրայելն ինտերնետից»’
Հաջորդ հոդվածը‘«Հրազդան» ՔԿՀ-ում դատապարտյալը կարել է աչքերն ու հացադուլ հայտարարել’