‘Միքայել Դանիելյան. Ես քաղաքական «բոզություններից» գլուխ չեմ հանում’

1450

«Ապրում ենք մի երկրում, որտեղ  դատարանը կաշկանդած է որոշում կայացնելիս, դատարանը կատարում է իշխանության պատվերը, իսկ իշխանությունը չնչին, շատ փոքրիկ մտածողություն ունի: Ի՞նչ պետք է լինի զինվորաոստիկանական քրեական պետությունում»: Այդ մասին iLur.am-ին հայտնեց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը՝ մեկնաբանելով վերաքննիչ քրեական դատարանի կողմից այսօր Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների նկատմամբ կայացրած դատավճիռն անփոփոխ թողելը:

Նրա կարծիքով՝ վճռաբեկ դատարանը նույնիսկ չի ընդունի տղաների բողոքը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք  ինքը հնարավոր է համարում, որ նախագահական ընտրություններից առաջ կամ հետո տղաներին համաներում շնորհվի՝  Միքայել Դանիելյանն ասաց.

«Ես քաղաքական «բոզություններից» գլուխ չեմ հանում»:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 13-ին, վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների նկատմամբ կայացրած դատավճիռը: Նիստը բոյկոտել էին բոլոր 4 ակտիվիստները, ինչպես նաև փաստաբան Վահե Գրիգորյանը: 

 

Նախորդ հոդվածը‘Ուսանողական թատրոնի նոր խաղաշրջանը կմեկնարկի Չապեկի «Մայրը» ստեղծագործության բեմադրությամբ’
Հաջորդ հոդվածը‘Հարցումներ կեղծելը հեշտ գործ չէ ‘