‘Միքայել Դանիելյան. Պետությունը չունի ոչ կամք, ոչ հավես, ոչ էլ ուզում է պաշտպանել մարդու իրավունքները’

1021

«Ոչ մի փոփոխություն չի եղել մարդու իրավունքների պաշտպանության ոլորում, ինչ որ եղել է՝ նույնն էլ մնացել է,  չի եղել ոչ մի բարեփոխում»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:

Ըստ նրա՝ կամ մարդու իրավունքները պաշտպանվում են, կամ ոչ, իսկ, ահա, ՀՀ-ում մարդու իրավունքները չեն պաշտպանվում:

«Պետությունը պարտավոր է իր վրա վերցնել այդ պարտականությունը, սակայն չի անում, չունի ոչ կամք, ոչ հավես, ոչ էլ ուզում է անել: Իսկ անցնող տարվա ընթացքում ամենամեծ «ձեռքբերումն» այն է, որ առնվել են մեծ քանակությամբ մամուլ և հկ-ներ»,- նկատեց Դանիելյանը՝ շեշտելով, որ եթե մարդու իրավունքերի պաշտպանության ոլորտում չկա բարելավում, ապա դա ինքնին հետընթաց է:

Նրա խոսքով՝ մարդու մոտ իրավունքների գիտակցումն ի հայտ է գալիս միայն այն ժամանակ, երբ նրան տանում են քաղմաս ու ծեծում: Այդ ժամանակ նա հասկանում է, որ մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն, իսկ մինչև այդ գիտակցումը բացակայում է:

«Մինչև դատարան չհասնեն, մինչև ոստիկանության բաժանմունքներում չլինեն, մինչև բանակում իրենց հարազատը չմահանա, ոչինչ չգիտեն մարդու իրավունքների մասին»,- եզրափակեց Միքայել Դանիելյանը:

Նախորդ հոդվածը‘Զլաթան Իբրահիմովիչ. Նման մրցավարության պայմաններում ես էլ կարող էի Մեսիի չափ գոլ խփել’
Հաջորդ հոդվածը‘Դեկտեմբերի 11-ին Երկրին «աստերոիդային խավարում» է սպասվում’